Լուրեր

Ինքնիշխանության «ջատագովներ», «ՀԺ»-ի Աղբյուրը դե՞մ էր Միութենական պետությանը, բայց Նիկոլը՝ կո՞ղմ է․ Շարմազանով

29.10.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վայ Նիկոլ,Նիկոլ…

 
Ի՞նչ «զուլում» կերպար ես դու։
Հիմա էլ՝ կո՞ղմ ես ռուսական առաջարկներին։
Այ տնաքանդ  ,«ՀԺ»-ի Աղբյուրը՝ նույն ինքդ, պնդում էր՝ Ռուսաստանն ուզում է ՀՀ-ն Ուկրաինա դարձնի ,Միութենական պետություն մտցնի ու միջանցք տրամադրի Ադրբեջանին։
 
Դու էիր ասում, այ «Աղբյուր», ես՝ չէ։
Հիմա համաձայն ես փաստորեն Հայաստանն Ուկրաինա դարձնելու՞ն ու նաեւ միջանցքին։
Խոսեք,այ նիկոլականներ ու հաճախորդներ,ձեր Նիկոլը փաստացի համաձայն է եւ միջանցքին,եւ երկիրը Ուկրաինա դարձնելուն։
Ինքնիշխանության «ջատագովներ», «ՀԺ»-ի Աղբյուրը դե՞մ էր Միութենական պետությանը, բայց Նիկոլը՝ կո՞ղմ է։
Էս ինչ «աջաբսանդալ» է սարքել մեր ազգի գլխին սա։
 
Կամ ՀԱՊԿ-ում ի՞նչ ողորմելի «ցիրկ» էիր փորձում սարքել, այն էլ նորից մնաց իր «պրիյոմի տակ»։
Սրան անհապաղ պետք է հեռացնել»։

← Վերադառնալ ցուցակին