Լուրեր
Այո, ընդդիմությունը պետք է ժողովրդից ներողություն խնդրի, որ քո նմանը դեռ վարչապետ է․ Շարմազանով
29.10.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այո , ընդդիմությունը պետք է ժողովրդից ներողություն խնդրի, որ քո նմանը դեռ վարչապետ է։
Դու կապիտուլյանտ ես,Նիկոլ։
Դու արդեն մի անգամ կապիտուլյացիա ստորագրել ես 2020-ի նոյեմբերի 9-ին։
Դու ես բերել այդ կապիտուլյացիան։
Դու ես ադրբեջանցիներին բերել Հայաստան՝ ի հակառակ նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարության։
Քո լուռ համաձայնությամբ է Գորիս-Կապան ճանապարհը տրվել Ադրբեջանին։
Դու ես հանձնել քո անգործությամբ ՀՀ 127 քառ.կմ տարածք։
Դու ես հրաժարվել Արցախից՝ վախենալով Շուշին ու Հադրութը օկուպխցված հռչակել։
Դու ես այո ասել Ալիեւի 5 կետերին,դու ես բանակցում մեր ազգի համար պարտվողական խաղաղության պայմանագրի շուրջ։
Դու ես «դրական ազդակ » հռչակել թուրքերի հայատյաց քայլերը։
Դու ես բերել 5.000 զոհ 2020-ի աշնանն ու 200-ից ավելի զոհեր 2022-ի սեպտեմբերին։
Դու ես աղերսում ու մուրում բոլորից խաղաղիւթյուն,այ աշխարհաքաղաքական մուրացկան։
Ասում ես՝ ընդդիմությունը ժողովրդից պետք է ներողություն խնդրի..
Իհարկե պետք է խնդրի ։
Ոդ քո նման ազգակործան պատուհասը դեռ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում»։