Լուրեր
Կարդալով սույն կնոջ մտքի «գոհարները», ակամայից հիշեցի հայտնի միտքը՝ տիկին, դուք սխալվել եք. Տաթև Թադևոսյան
28.10.2022
ՀՀԿ խորհրդի անդամ Տաթև Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինձ մոտ տպավորություն է, որ Սերժ Սարգսյանն ու իր աջակիրցները չլինեին, ֆեյսբուքյան հարթակը կիսով չափ դատարկ կմնար, որովհետև հասարակության մի ստվար հատված թեմա չէր ունենա դատարկ ու կեղծ մտքեր արտահայտելու համար։
Կարդալով սույն կնոջ մտքի «գոհարները», ակամայից հիշեցի հայտնի միտքը՝ տիկին, դուք սխալվել եք։
Իրինա Հարությունյան, չեմ զլանա և հենց Ձեր ձևակերպմամբ էլ ևս մեկ անգամ կկրկնեմ․ Ազատիչն ու իր ընկերները ազատագրեցին ու պահեցին Արցախը ու էս տղու օրոք Արցախն էլ Հայաստանն էլ անվտանգ էին։
Նախ առաջին Ապրիլյան Քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմն ունեցել է 75 զոհ, մի՛ ուռճացրեք թվերը, թե՞ ձեր համար էլ +/- 25 զոհ էս կողմ էն կողմ եղանակ չի փոխում։ Ինչ վերաբերում է 5+2 շրջանին․ Նախագահ Սարգսյանը կարողացել էր բանակցությունները հասցնել այն փուլին, որ 2016-ին Ալիևը հայտարարում էր, որ իրեն վարագույների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը(https://www.youtube.com/watch?v=dF4vT6f2k0g)։
Այո՛, 5+2 շրջանի դիմաց մենք ստանում էինք Արցախի անկախություն։ Ու հենց դա էր պատճառը, որ Ալիևը ոչ մի կերպ չէր համաձայնվում բանակցությունները շարունակել։ Դրան մեկ այլ ապացույց այն է, որ 44 օրյա պատերազմից հետո Ալիևն ուրախ-ուրախ հայտարարեց, որ ինքը հաղթել է ոչ թե նիկոլի բանակին, այլ ՀՀ երկրորդ և երրորդ Նախագահների բանակին։ ՊՊԾ գնդի գրավումն ընդամենը 2018-ի իշխանազավթման առաջին փորձն էր, որը չստացվեց։
Ասում եք, որ Սերժ Սարգսյանի օրոք սկսվեց մեծ թափով աճել հակառուսական քարոզը։ Ու միայն նրա համար, որ հակառուսական քարոզը մեծ թափ չստանա, կեղծ ազգայնականները գլուխ չբարձրացնեն Հայաստանում ու մեր երկիրը նոր ցնցումների չտանի ստիպված էր լինում մեկ գիշերվա ընթացքում ի օգուտ մեր երկրի որոշումներ կայացնել (օրինակ ԵԱՏՄ մտնելը)։
Իսկ ինչ վերաբերում է 2018-ին։ Գիտե՞ք հիմա այնքան հեշտ է նստել տանը, էկրանից այն կողմ ասել է բա թող դեմն առներ, թող չթողեր լիներ հեղափոխությունը, եթե գիտեր այս ամենը։ Ոնց որ հիշողության մասնակի կորուստ ունեք հա՞։ Մի պահ հիշե՛ք 2018-ին մարդկանց ի՜նչ բազմություն էր դրսում՝ մեծ ու փոքր, երիտասարդ ու ծեր, միամտվելով սրանց մանիպուլյացիաներին միահամուռ ուժերով «Սերժ էին մերժում»։ Նախագահ Սարգսյանն ապրիլի 23-ի իր հրաժարականի տեքստում ասել է․ «Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ»․․․Սա պետականամետ ղեկավարի խոսքեր են, ով այս կյանքում իշխանությունից ու աթոռ պահելուց զատ ավելի կարևոր արժեքներ ունի իր համար, ում համար յուրաքանչյուր հայենակցի կյանք կարևոր է։
Տիկնա՛յք և պարոնա՛յք, դադրեք առանց փաստերի, անիմաստ ու դատարկ հայտարարություններ անել, հիմարություններով մի շեղեք ժողովրդին, եթե այդքան խելոք եք, փորձեք ճանապարհներ ցույց տալ երկիրը ճգնաժամից հանելու համար, իսկ եթե այդքան խելք չունեք, ձեր անհեթեթ մտքերով մի՛ ընկեք Սերժ Սարգսյանի և նրա գաղափարակիցների ոտքերի տակ։
Շնորհակալություն»։