Լուրեր

Վ. Պուտինի երեկվա հայտարարություններից հետո մարդ ու կնիկ խառնվել են իրար. Միքայել Գրիգորյան

28.10.2022

 ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է.

 
«Վ. Պուտինի երեկվա հայտարարություններից հետո մարդ ու կնիկ խառնվել են իրար, խառնվել են նաև պպզած ապրող վարձու շները, ովքեր մի օր ընդդիմադիր են մի օրել կլասիկ ցավը տարած պաշտոնյաներ։
 
Նիքոլը միանգամից հայտարարել է, որ ընդունում է Մոսկովյան տարբերակը, և նույնիսկ այլ տարբերակի մասին չի էլ մտածել, բայց մինչ Պուտինի հայտարարությունները կապիտուլյանտը բարիդրացիական հարաբերությունների մեջ էր արևմուտքի հետ, Բրյուսել էր գնում գալիս ու հավանաբար պատրաստվում էր ստորագրել արևմտյան տարբերակը, սակայն Ազգային Ժողովի դիմաց 20 րոպեյում հավաքվեց 30 հազար մարդ և քոլը շտապեց երդվել, որ բան չի ստորագրել և դա արեց լկտի կերպով, քանի որ դրանից ընդհամենը 4 ժամ առաջ նա ԱԺ ամբիոնից բառաչում էր, որ ստորագրելու է մի բան որի համար իրեն կարող է դավաճան անվանեն և իշխանությունից վռնդեն: Դե իսկ Էռատոն ասել է, որ  դավաճանության պահին արձանագրվում է մահ. Ճիշտ է ասում, իրենց դավաճանության հետևանքով հազարավոր մահեր արձանագրվեցին, և այս պարագայում մեծ ուղեղ պետք չէ, հասկանալու համար թե ում պետք է թաղեն այդ թաղումների շարանի ամենասկզբում:
 
Իսկ էն վերոնշյալ սաղ կյանք կլասիկ պպզածի կյանքով ապրած արևմուտքի դեսպանը հույս է հայտնում, որ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները ու Ադրբեջանը համաձայնություն կտա ռուսական առաջարկներին։
Կարճ ասած, մենք այս պահին ականատես ենք լինում թե ոնց են կապիտուլյանտների խունտայից ծնկաչոք աղերսում, որ իրանց մեծ ձյաձյաները չնեղացնեն ու չծեծեն: Այս արագ զարգացող դավաճանական պառանոյայի արդյունքում ցավոք տուժում է Հայաստանը, տուժում է Հայը, ով արդեն 4 րդ տարին է էս քոլերի, կապիկյանների ու մնացյալ ուսապարկամերձ ցածր գիտակցությամբ մարդկային ամբոխի պատճառով կորցնում է իր ժողովրդի զավակներին, կորցնում է հող, կորցնում է հարազատներին, և ցավոք արդեն կորցրել է հաղթանակած երկրի քաղաքացի լինելու բարձր կոչումը, քանի որ սրանց պատճառով, մենք պարտվում ենք գրեթե բոլոր ոլորտներում, և շարունակելու ենք պարտվել այնքան ժամանակ, որքան սրանք կշարունակեն թառել այդ աթոռներին»:

← Վերադառնալ ցուցակին