Լուրեր
Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Շարմազանով
28.10.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելու Վաշինգտոնի ծրագրին համաձայնվելը պարզ դավաճանություն չէ,այն կոնկրետ ուրացում ու սրբապղծություն է լինելու։
Գնդակը հայ հասարակության դաշտում է։
Եթե Նիկոլն իմանա,որ սա էլ կմարսի՝ ստորագրելու է վերջնական կապիտուլյացիա համարվող Արեւմուտքի պլանը։
Արցախի հասարակությունը պետք է հստակ ասի իր խոսքը։
Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում եւ վերջ։
Ես ոչ եմ ասում Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելու Վաշինգտոնի ծրագրին, իսկ՝ դու՞ք»։