Լուրեր
Չեմ զարմանա, եթե Հայաստանի հասարակագիտական-քաղաքագիտական հատվածում ի հայտ գա «դավաճանագետի» մասնագիտությունը. Արտակ Զաքարյան
28.10.2022
ՀՀԿ ԳԿՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չեմ զարմանա, եթե Հայաստանի հասարակագիտական-քաղաքագիտական հատվածում ի հայտ գա «դավաճանագետի» մասնագիտությունը: Քաղաքագետի, թուրքագետի, արաբագետի, արևելագետի, ճարտարագետի և այլ փորձագետերի կողքին կարող է անհրաժեշտություն առաջանալ նաև «դավաճանագիտության» համար:
Միևնույն է, մի օր պետք է պարզվի, թե ինչու՞ և ինչպե՞ս են Հայաստանի թավշյա իշխանությունները տապալել Հայ ժողովրդի` զոհողություններով ու հերոսություններով լեցուն երեսնամյա պայքարը:
Ինչպե՞ս և ինչու՞ են հասել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցի քննարկմանը:
Ինչպե՞ս և ինչու՞ են բարոյալքել, պարտության մատնել հերոսական ուղի անցած և կայացած Հայկական բանակին:
Ինչպե՞ս և ինչու՞ են հակառակ գնացել իրենց իսկ հռչակած «հեղափոխության արժեքներին»:
Ինչպե՞ս և ինչու՞ են անտեսվել ևկամ ստորացման ենթարկվել իրենց իսկ ընտրած ժողովրդի անքակտելի իրավունքները:
Ինչպե՞ս և ինչու՞ են ադրբեջակական օկուպացիայի հասցրել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները:
Ինչպե՞ս և ինչու՞ են Սյունիքը դարձրել ռեգիոնալ առևտրի թեմա և այլն:
Հարցադրումների և հիմնախնդիրների մի ամբողջ համախմբություն է ի հայտ գալու պատմագիտության և քաղաքագիտության համար, որի ուսումնասիրողները, կամա թե ակամա, դառնալու են «դավաճանագետ» »: