Լուրեր
Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասավ 220-ի. Տիգրան Աբրահամյան
27.10.2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասավ 220-ի։
Նշեմ, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հաստատել է Ադրբեջանի կողմից 10 հայ զինծառայողների մարմինների փոխանցումը։
Սա նաև նշանակում է, որ վերջին ագրեսիայի հետևանքով, այս պահի դրությամբ, դեռ 18 անհետ կորած զինծառայող ունենք։
Մի կողմից ունենք 2 հարյուրից ավել զոհված հայրենակից, հսկայական տարածքային կորուստներ, 2 տասնյակ անհետ կորած զինծառայողներ, մյուս կողմից՝ ցինիզմով, հրճվանքով ստեղծված իրավիճակի մասին խոսող, բարոյականության սահմանները վաղուց հատած իշխանություն»։