Լուրեր
1999-ի հոկտեմբերի 27-ին փորձ արվեց սպանել հայկական պետությունը. Մարգարիտ Եսայան
27.10.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1999-ի հոկտեմբերի 27-ին փորձ արվեց սպանել հայկական պետությունը, ոչնչացնել Հայաստանը եւ առ ոչինչ դարձնել Արցախի Հանրապետությունը․․
Հոկտեմբերի 27-ի ոճրագործները հլու-հնազանդ կատարեցին աշխարհաքաղաքական կենտրոնների հրահանգները եւ կրակեցին մեր պետության խորհրդարանում, սպանելով երկրի վարչապետին, Ազգային Ժողովի նախագահին, արցախյան պատերազմի մասնակից-հերոսներին, ԱԺ փոխնախագահին․․Հոկտեմբերի 27-ին գլուխ բարձրացրին ուժեր, որ փորձեցին պղտոր ջրում որս անել եւ երկրի նախագահի առաջ դրեցին մի ճմռթված թղթի կտոր, պահանջելով, որ իրենց պաշտոնների նշանակի․․Հոկտեմբերի 27-ին փորձ արեցին կոտրել մեր պետականության ողնաշարը․․․
Չհաջողվեց,այո, երկիրը կրկին մտավ դժվարին վիճակի մեջ, բայց եւ կրկին ոտքի կանգնեց եւ ապրեց․․․Այն, ինչ չհաջողվեց անել 99-ի հոկտեմբերի 27-ին, արդեն մոտ քսան տարի անց թուրք-ադրբեջանական տանդեմը դրսի այլ ուժերի հերթական աջակցությամբ, կարողացավ իրականացնել 2018-ին․․Եւ այսօր ամեն օր կոտրվումեն մեր պետականության հիմքերը․․Եւ ցայսօր, մեր պետությունը գտնվում է չավարտվող հոկտեմբերիքսանյոթերի մեջ․․Եթե 99-ին գլխատվեց երկրի ղեկավար կազմի առանցքը,ապա այսօր գլխատվեց եւ դեռ շարունակ գլխատվում է ամբողջ մի սերունդ, անկախության տարիներին ծնված, անկախության մեջ ապրած եւ մեծացած մի ամբողջ սերունդ․․
Քանի դեռ երկրում շարունակում է իշխել թուրք-ադրբեջանական շահը առաջ տանող խմբակը, հոկտեմբերի 27-ը չի ավարտվելու․․․Իսկ դրա համար հարկավոր է ԳՈՐԾԵԼ, խոսքերն այլեւս արժեք չունեն․․ԳՈՐԾԵԼ եւ դնել դրանց վերջակետը, որպեսզի երկիրը կարողանա առաջ գնալ եւ , այո՝ ՓՐԿՎԵԼ հոկտեմբերիքսանյոթերի այս չավարտվող մղձավանջից․․Խոնարհումս Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի ,Ռուբեն Միրոյանի, Յուրի Բախշյանի, Միքայել Քոթանյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Հենրիկ Աբրահամյանի եւ Արմենակ Արմենակյանի հոգիներին, նրանց ընտանիքներին․․․»: