Լուրեր
Այսօր մեր Հայրենիքի հետ տեղի ունեցողը` կարելի է ասել 1999թ. հոկտեմբերի 27-ի աշխարհաքաղաքական ուշացած նպատակն էր. Արտակ Զաքարյան
27.10.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աստծո լույսն ու խաղաղությունը թող իջնի Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի ,Ռուբեն Միրոյանի, Յուրի Բախշյանի, Միքայել Քոթանյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Հենրիկ Աբրահամյանի և Արմենակ Արմենակյանի հոգիներին:
Դրամատիկ սցենարով իրագործված այդ ահաբեկչությունը ծանր հետք թողեց մեր երկրի ճակատագրի համար: Ճիշտ են ասում, որ այն կրակոց էր ուղղված Արցախի և հայկական պետականության դեմ: Այսօր մեր Հայրենիքի հետ տեղի ունեցողը` կարելի է ասել 1999թ. հոկտեմբերի 27-ի աշխարհաքաղաքական ուշացած նպատակն էր»: