Լուրեր

Բրյուսելում հանդիպեցինք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչեւի հետ. Աշոտյան

27.10.2022

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Բրյուսելում հանդիպեցինք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչեւի հետ։
 
Քննարկեցինք Հայաստան կատարած իր վերջին այցի արդյունքները, ինչպես նաեւ հոկտեմբերի 25-ին հրապարակված Հայաստանի հարցով այս տարվա զեկույցի նախագիծը։
Պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները զեկույցի նախագծի շուրջ մինչեւ վերջինիս լրամշակումը եւ վերջնական ընդունումը Եվրոպական խորհրդարանի կողմից»։
 
#EPP #RPA #Republicans

← Վերադառնալ ցուցակին