Լուրեր

սուտը զայրույթը սնուցող աղբյուրներից են, որոնք պետք է ազգովի չորացնենք. Արմեն Նավասարդյան

27.10.2022

 ՀՀԿ անդամ Արմեն Նավասարդյանը  ֆեյսբուքյան իր  էջում գրել է.

 

«Այսօր, այս իրավիճակում այլևս թաքցնելու կարիք չկա, կասեմ այն ինչ գուցե ոմանք էլ զգում են ուղղակի չեն արտահայտվում... 
Վերջերս հայերիս նկատմամբ զայրույթի անկառավարելի «նոպաներ եմ» ունենում, որը գուցե պայմանավորված է Հայաստանի ու հայերիս ճակատագրով արդեն խելագարության հասնող մտահոգությամբ. ցեղասպանություն վերապրած ու այսօր արդեն նորից նոր մեթոդներով ցեղասպանվող ազգի մեջ այսքան կործանարար թերություններ չպետք է լիներ...
Հայերի մեջ ապրելով` չկարողացա հետներն ապրել սովորել...Դժվար է օրվա հայերի մեջ ապրելն ու հայ մնալը...
Ազգային ինքնանսեմացման նպատակ չեմ հետապնդում, ես այն մարդը չեմ ում ձայնը լսելի է կամ կարևոր, ուղղակի ափսոս էր ու «է»՛ հայն ու Հայաստանը, որը եթե դեռ չի վերացել, ապա վերանում «է՛»...
 
Ափսոս էին ու «ե՛ն» հայի ստեղծած բոլոր արժեքները, որոնք կվերանան կամ մոռացության կմատնվեն օրվա հայերի մեղքերով պարուրված ինքնաոչնչացման խելահեղ պոռթկումից...
Եթե սխալ եմ, թող ինձ նմանները հայ չմնան, բայց պահպանվի հայկականը, հայն ու Հայաստանը...
 
...Հետո սթափվում եմ, ամաչում, այլոց այլ կերպ մտածելու խորհուրդ տալիս, բայց միջավայրն այնքան թունավոր է, որ տևական դադարից հետո էլի զայրույթով եմ թունավորվում...Սա վերածվել է հյուծող ու քայքայող շրջապտույտի, որում նույն մթնոլորտի դեմ պայքարի նշույլներ ցուցաբերելով խուսափում եմ խեղդվելուց...
Պայքարը շաղախված է խղճով, և անկախ ձախողումից վերածվում է չխեղդվելու փրկօղակի, որով և իրական ազատության զգացման, որի պայմաններում համոզվում եմ, որ «թշնամու ահով խրատվելու փոխարեն» մենք մեր ձեռքով մեր ճակատներին թիրախ ենք նկարել ու տրվել բախտի հույսին, որ իսկապես թուրքը հայերիս պատիժն է` ուղարկված Աստծո կողմից...
Ազգային գիտակցության, պատասխանատվության պակասը,  միմյանց չվնասելու անկարողությունը, սիրո ու հարգանքի պակասը, «արծաթն Աստծուց ավելի շատ սիրելու» անբուժելի դարձած ախտն ու կործանիչ, այո՛ կոծանիչ և ոչ թե առհասարակ սուտը զայրույթը սնուցող աղբյուրներից են, որոնք պետք է ազգովի չորացնենք... Այլ փրկություն չկա...»:
 

← Վերադառնալ ցուցակին