Լուրեր

Կորեք գրողի ծոցը ձեր անտաղանդ դերասանությամբ. Մարգարիտ Եսայան

26.10.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 « «ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և ՀՀ նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություններ արած յուրաքնաչյուր անձ, անկախ նրանից, որևիցե այլ երկիր կներկայացնի, թե ոչ, ՀՀ-ն չի կարող դրան անտարբեր լինել։ Հայաստանի Հանրապետությունը և իր սահմանները մեզ համար կարմիր գիծ են։ Ուստի, բոլոր ընկերները, գործընկերները պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ», - կարդացեք այս տողերը եւ ասացեք խնդրեմ, դուք ո՞ւմ կամ ո՞ւմ ոնց եք պատկերացնում․․.

Զավեշտ, այո, սա ասում է մարդ ում  հարազատ իշխանությունը վերջին  գրեթե հինգ տարիներին  հենց ինքն է անհարգալից վերաբերմունք  դրսեւորել Հայաստանի Հանրապետության հանդեպ, ում  փայփայած իշխանությունն է ՀՀ սահմանների հերն անիծել, բացել դռները, խճճել սահմանները,  անվտանգային հարցերը դարձրել զրոյական, քանդել  այդ անվտանգության գլխավոր երաշխավոր հայոց բանակը/ամենամարտունակը տարածաշրջանում, հիշո՞ւմ եք, ո՞ւմ ձեւակերպումն է/, ու հիմա սրանք, էս դեմագոգ   ճ-կարգի դերասանները ձեւեր են թափում իբր մտածում են, իբր պատվախնդիր են հանուն Հայաստանի ու Արցախի․․.

Դե, կորեք գրողի ծոցը ձեր անտաղանդ   դերասանությամբ․․.

 
Հ․Գ․ Իսկ մեջբերումը ԱԺ նախագահ կոչվածի խոսքից է․․․»:

← Վերադառնալ ցուցակին