Լուրեր

Թալանել չի կարելի դատել. որտե՞ղ է քո ստորակետը Նիկո՛լ. Դերզյան

26.10.2022

 ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թալանել չի կարելի դատել. որտե՞ղ է քո  ստորակետը Նիկո՛լ

 
Ցանկացած երկրում առկա է կոռուպցիա: Մի տեղ շատ, մի տեղ քիչ: Դպրոցում վերջի դասարաններում դասի չնստելուց, մինչև համալսարանում գնահատական ստանալը, աշխատանքի ընդունվելուց մինչև տենդեր ստանալը, հաշվապահից ստացած թեյավճարը պահելուց մինչև տնօրենից կռաիտ անելը: Համակարգ, որի նախահայրն էին շեֆի տուն նոր տարուն կոնյակով ու բանբանեռկով գնալը: Խնդիրը արմատական է, առկա է բոլոր հարթակներում: ՊԵԿ-ից մինչև օդանավակայան, բառիգներին ու պոռնիկներին անուններով իմացող ու ոչինչ չձեռնարկող աթոռ մաշացնողներից մինչև հայրենասիրությունից խոսացող, բայց իրականում հարմար գնող երկիր ծախողներով վերջացրած:
 
Այլ հարց է, թե ինչպես է մատուցվում տեղեկատվությունը: 
Իշխող քաղաքական ուժը ընդդիմադիր եղած ժամանակ խոսում էր կոռուպցիայից, անվանական, թվերով, անգամ լուրջ հանցագործություններից:
Ինչո՞վ է  Նիկոլի մոտ ԲԴԽ նախագահ աշխատած Գագիկ Ջհանգիրյանի տունը ավելի անշառ, քան Վիգեն Սարգսյանինը:
 
Քանի՞ դղյակներով թաղամասներ կարելի է կառուցել ԱԺ-ին ու ուժայիններին տրված պարգևավճարներից:
Քանի՞ խրամատ կարելի է սարքել նոր իշխանության կողմից գնված հարյուրավոր ավտոմեքենաների և  վարչապետի վերանորոգված տան հաշվին:
Ինչու՞ են համացանցում և փողոցներում մարդիկ պատերազմում վիրավորված զինծառայողների համար գումար հավաքում, եթե ԱԺ-ի ամբիոններից հայտարարում եք, որ գումարի խնդիր պետությունը չունի:
Երբ հայտարարում եք, որ պետությունը չպետք է ունենա օլիգարխներ, ապա ինչու են Սուքիասյանը և Արսենյանը ԱԺ պատգամավորներ:
 
Եթե հայտարարում էիք ՀՀԿ-ի օդիոզ դեմքերի թալանի մասին, ապա ինչու՞ մինչև հիմա ոչ մեկի չեք դատել, թալանը հետ չեք բերել, իսկ այդ դեմքերը ՀՀԿ-ից հեռանալուց հետո ապրում են անհոգ կյանքով: Մենակ մանր թվեր առաջ չբերեք: Դրանից մի քանի անգամ շատ պարգևավճար եք օբշյագ քցել:
Լինելով իշխանություն, ունենալով բոլոր լծակները ամբիոններից հայտարարում եք թալանի ու գործակալների մասին: 4 տարվա իշխանություն եք, բայց ոչ անուն տվեցիք, ոչ բացահայտեցիք, ոչ էլ դատեցիք: Զադերժկեն ինչու՞մնա, Слабо ?
Արդյո՞ք կոռուպցիա չի մեկ անձից արվող ահռելի մեծ թվով գնումները: 
 
Իսկ հիմա անցնենք ձեր ավելի մասշտաբային կոռուպցիային: 
Դուք թալանեցիք մեր հողերը, հազարավոր մարդկանց ընտանիքների կյանքեր ու հիմա թալանում եք մեր ինքնիշխանությունն ու պետականությունը, տանելով պետությունը նորանոր ցնցումների: Տարած փողը կարելիա հետ բերել, եթե քաղաքական ամորձիներ ունես, իսկ վերոնշյալները կարա՞ք հետ բերեք:
Թալանել չի կարելի դատել. որտե՞ղ է քո  ստորակետը Նիկո՛լ»:

← Վերադառնալ ցուցակին