Լուրեր

Հստակ փաստ է, Փաշինյանը ստորագրել է միջանցքային տրամաբանության տակ. Շարմազանով

26.10.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հստակ փաստ է, Փաշինյանը ստորագրել է միջանցքային տրամաբանության տակ։

 
Դեռեւս 2020-ի նոյեմբերի 9-ին Փաշինյանը ստորագրել է մի հայտարարություն-կապիտուլյացիա, որի 9-րդ կետը նախատեսում է ՌԴ սահմանապահ զորքերի վերահսկողությամբ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապի հաստատում Հայաստանի տարածքով։
Սա ի՞նչ է ,միջանցք չէ՞։
 
Անունն ի՞նչ ուզում եք դրեք,բայց այն միջանցք է,քանի որ վերահսկվելու է այլ պետության կողմից։
Այսքանից հետո ի՞նչն է Զատուլինը սխալ ասել,որ Նիկոլը միջանցքին համաձայնվել է։
Շատ էլ ճիշտ է ասել:
Սա էլ փաստը։
 
Կարդացեք , կապիտուլյանտներ:
 
 «Разблокируются все экономические и транспортные связи в регионе. 
Армения гарантирует безопасность транспортного сообщения между западными районами Азербайджана и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России. 
По согласованию Сторон будет обеспечено строительство новых транспортных коммуникаций, связывающих Нахичеванскую Автономную Республику с западными районами Азербайджана».
09.11.2020
 
Հայաստանի անունից ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։
Հիմա էլ եկել ինքնիշխանությունից են խոսում, նատօաթուրքական օրակարգի կամակատարներ»։

← Վերադառնալ ցուցակին