Լուրեր

Ի սկզբանե իրենց նպատակը հասարակությանը մանիպուլացնելն ու վարագույրի հետևում իրենց սև գործերն առաջ տանելն է. Արտակ Զաքարյան

26.10.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակյ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Կապիտուլյանտները օրը մի կեղծ թեմա են հնարում, ու այդպես շեղում հասարակության ուշադրությունն իրենց ստեղծած գաղջ ու կործանաբեր իրականությունից: Կեղծիք տարածելու հարցում նրանք չեմպիոն են: 

 

Իսկ պարզաբանումներից հետո իհարկե ներողություն չեն խնդրի: Վիգենից էլ  ներողություն չեն հայցելու, որովհետև ի սկզբանե իրենց նպատակը հասարակությանը մանիպուլացնելն ու վարագույրի հետևում իրենց սև գործերն առաջ տանելն է»:

 

 

← Վերադառնալ ցուցակին