Լուրեր

Այսօր Բրյուսելում ես եւ Հայկ Մամիջանյանը հանդիպել ենք Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Գլխավոր քարտուղար պարոն Թանասիս Բակոլասին. Աշոտյան

26.10.2022

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Բրյուսելում ես եւ Հայկ Մամիջանյանը հանդիպել ենք Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ)  Գլխավոր քարտուղար պարոն Թանասիս Բակոլասին։

 
Հանդիպման ընթացքում ներկայացրել ենք Հայաստանի եւ Արցախի շուրջ ընթացող գործընթացների մասին մեր գնահատականները, անդրադարձել ենք գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներին, բարձրաձայնել ենք հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կարծիքը։
 
Մտքեր ենք փոխանակել եվրոպական ամենախոշոր կուսակցության եւ ՀՀԿ-ի միջեւ հետագա հարաբերությունների եւ համագործակցության վերաբերյալ։
Մեր կուսակցական կապերը, հնարավորությունները եւ դիվանագիտությունը շարունակելու են ծառայել բացառապես հայկական ազգային շահերին»։ 
 
#EPP #RPA #Republicans

← Վերադառնալ ցուցակին