Լուրեր
Նույն ձեռագրով էլ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին են մասնակցելու, պետության սահմաննները գծելու. Շիրազ Խաչատրյան
25.10.2022

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ իշխանական պատգամավորներից մեկը հայտարարել է, որ անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը ՀՀ-ից օկուպացրել է մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք։
Մինչ այդ Փաշինյանն էր տեղեկացրել, որ սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով Ադրբեջանը 10 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել: Հետո հնչեց 50 կամ 60 քկմ ընդհանուր տարածքների կորստի մասին: Թե այս տարվա ընթացքում տարածքային էլ ինչ կորուստներ ենք ունեցել, մանրամասներ հայտնի չեն: Նշեմ, որ 2021-ին էլ ըստ պաշտոնական տվյալների՝ ունեցել ենք 41քկմ տարածքի կորուստ։ Էլի գումարելիների գումարից այլ թիվ է ստացվում:
Ու ոնց այ սենց փնթի ձևով տարիներ շարունակ երկրի կորցված տարածքների քառակուսիները չեն կարողանում չափել, նույն ձեռագրով էլ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին են մասնակցելու, պետության սահմաննները գծելու:
Պատկերացնում եմ՝ 100քկմ էս կողմ, 100 էն կողմ սկզբունքով ինչ հավես սահմաններ են գծելու...»: