Լուրեր

ՀՀԿ Չարենցավանի շրջանային կազմակերպությունը սկսում է ԱՆԳԼԵՐԵՆ լեզվի ուսուցման ԱՆՎՃԱՐ եռամսյա դասընթաց

25.10.2022

 ՀՀԿ Չարենցավանի շրջանային կազմակերպությունը սկսում է ԱՆԳԼԵՐԵՆ լեզվի ուսուցման ԱՆՎՃԱՐ եռամսյա դասընթաց։

 
Եթե
երիտասարդ ես,
ցանկանում ես սովորել անգլերեն,
ուզում ես, որ քեզ դասավանդեն բանիմաց և փորձառու մանկավարժներ,
ապա այս ծրագիրը քեզ համար է։
Դասընթացը տևելու է 3 ամիս։ Պարապմունքներն անցկացվելու են շաբաթական 2 օր 1․5 ժամ տևողությամբ,հետևյալ հասցեում՝
Չարենցավան 4-րդ թաղ. 18 շենք 2-րդ բացվածք։
Դասընթացի վերջում, հիմնվելով վերջնական թեստի արդյունքների վրա, սովորողներին տրվելու են լեզվի իմացության մակարդակը սահմանող համապատասխան հավաստագրեր:
Հայտերն ընդունվում են մինչև ս․թ․ նոյեմբերի 1-ը։
Գրանցվելու համար գրեք մեզ կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝
+374 98 081 797
Բաց մի՛ թող մրցունակ դառնալու քո հնարավորությունը։

← Վերադառնալ ցուցակին