Լուրեր
Արեւմուտքը՝ ՆԱՏՕ-ն հստակ խնդիր է դրել Արցախը վերջնականապես հանձնել Ադրբեջանին. Շարմազանով
25.10.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արեւմուտքը՝ ՆԱՏՕ-ն հստակ խնդիր է դրել Արցախը վերջնականապես հանձնել Ադրբեջանին։
Կապիտուլյանտներն էլ դրան դեմ չեն։
Փոխարենը ամեն ինչից խոսում են,բացի այս թեմայից։
Կրկնում եմ՝Արեւմուտքն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։
Նման պայմանագիր նույնիսկ բանակցելը դավաճանություն է եւ անարգանք է Եռաբլուրի հանդեպ։
Սա թուրք-նատօական պլան է,որը դեռեւս 2018-ին բարձրաձայնեց ԱՄՆ-ից ժամանած տխրահռչակ Բոլթոնը՝ մեզ առաջարկելով «հրաժարվել պատմական կաղապարներից»։
Սրա դեմ չխոսացողները սպասարկում են ուղիղ հակահայկական շահեր։
800 հեկտարի համար ձեզ ճղողներ,սուտ հայրենասերներ խոսեք,ինչու՞ եք լռում։
Նիկոլն ու Ալիեւը կպատժե՞ն …
Ես ձեր մարդ ասողի…»: