Լուրեր

Խնդիրն այլեւս աշխարհաքաղաքական ու արժեքային է , որը միայն Նիկոլով չի սահմանափակվում. Շարմազանով

25.10.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժամանակը սպառվում է:

 
Անհրաժեշտ է այլընտրանքային  եւ պետության գահավիժումը կանգնեցնելու իրական ծրագիր։
 
Դրա համար պետք է խորքային քննարկում՝ լուրջ ու առանց պոպուլիստական հայտարարությունների,որին պետք է հետեւեն այլընտրանքային լուծման առաջարկը։
 
Բոլորս քննադատում ենք, մեղադրում ենք իրար,բայց  դրանից «դժնդակ» իրականությունը չի փոխվում։
Հայաստանում առկա է ծրագրային մտքի, միմյանց լսելու ու այլընտրանք առաջարկելու լուրջ ճգնաժամ։
Միայն քննադատելով գործը գլուխ չի բերվելու։
Բոլորս դեմ ենք կրկնակի կապիտուլյացիայն,նիկոլիզմին ու պետականության գահավիժմանը,բայց մեկ-երկու բացառությամբ գրեթե այլընտրանքային լուծում չենք առաջարկում։
 
Միտինգներով ու հերթական անգամ քայլելով, «Նիկոլ ՝ հեռացիր» գոռալով դժվար իրավիճակ փոխվի։
Պետք է ունենալ Հայաստանի ապագա տեսլականի անվտանգային , արտաքին քաղաքական ու տնտեսական իրական հայեցակարգ։
Իսկ ունե՞նք …վստահ չեմ։
Խնդիրն այլեւս աշխարհաքաղաքական ու արժեքային է , որը միայն Նիկոլով չի սահմանափակվում։
 
Ուկրաինայում պատերազմ է, Հարավային Կովկասը եռում է, ՆԱՏՕ-ն եւ ՌԴ-ն բացահայտ հակամարտության նոր թեժ փուլ են թեւակոխում։
Քաղաքական ուժերս ու գործիչներս պետք է գիտակցենք բարդ իրականությունն ու մեր առջեւ դրված ընտրությունը։
Ամեն բան պարզ է.կամ Արեւմուտք-ՆԱՏՕ կամ Հյուսիս-Արեւելք դաշինք։
Լինե՞լ,թե՞՝ չլինելու  հարց է դրված։
Իսկ մենք ամեն ինչ քննարկում ենք, բացի այս կենսական նշանակություն ունեցող հարցից։
 
Հայաստանի պետականությունը պահպանելու ու նորանոր կործանարար կորուստներից խուսափելու համար ես մեկ անգամ չէ,որ ասել եմ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների արմատական զարգացում , ինչպես նաեւ նոր որակի հարաբերությունների հաստատում Իրանի ու Չինաստանի հետ։
Հակառակ դեպքում Հայաստանը դառնալու է թուրքական ֆուռերի համար «պրոխոդնոյ դվոր»։
 
Ակնհայտ է, որ այս նպատակներին նիկոլիզմով հասնելն անհնար է։
Հենց այս հարցերի շուրջ համախմբումն եղավ, նիկոլիզմը հեռանալու է»։

← Վերադառնալ ցուցակին