Լուրեր

ՔՊ-ն փաստեց՝ Նիկոլը խաբել է. Շարմազանով

24.10.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՔՊ-ն փաստեց՝ Նիկոլը խաբել է։

 
Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Փաշինյանը հրապարակային նշեց,որ 2021-ի մայիսին օկուպացվել է ՀՀ տարածքի 41քառ.կմ ,իսկ 2022-ի սեպտեմբերին՝ մոտ 10 քառ.կմ։
 
Այսինքն՝ 51քառ.կմ տարածք։
 
Բայց այսօր ՔՊ -ական պատգամավորներից մեկը հայտարարել է,որ ՀՀ տարածքի 127 քառ.կմ օկուպացված է։
 
Ուշադրություն.ոչ թե 51քառ.կմ,ինչպես ասում էր Նիկոլը,այլ՝127 քառ.կմ։
Նույնիսկ ՔՊ-ի պատգամավորներն են փաստում,որ Փաշինյանը բերանը ճիշտ խոսք չկա։
 
800 հեկտարի համար լաչառացողներ,բա ու՞ր եք,ձեր քաղաքական առաջնորդի օրոք Արցախի 75 տոկոսը զիջվել է, հիմա էլ՝ ՀՀ տարածքի 127քառ.կմ»։

← Վերադառնալ ցուցակին