Լուրեր
Թուրքիան եւ Արեւմուտքն Արցախը տեսնում են բացառապես Ադրբեջանի կազմում. Շարմազանով
23.10.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թուրքիան եւ Արեւմուտքն Արցախը տեսնում են բացառապես Ադրբեջանի կազմում։
Հայաստանի իշխող կապիտուլյանտների ռեժիմը համակերպվել է դրա հետ ու դա չի էլ թաքցնում։
Իսկ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկումը թողնում է ապագային,այսինքն թողնում է հնարավորության դուռը բաց։
Փաստորեն այսօր ռուսներն ավելի հայամետ են,քան կառավարության շենքում նստած հայկական ազգանուն ունեցողները։
Հ.Գ. Հույների մասին էլ չեմ էլ խոսում»: