Լուրեր
ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի պետական գործունեությունը գրեթե ամբողջությամբ անցել է ուժային կառույցներում. Հենրիխ Դանիելյան
22.10.2022
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի պետական գործունեությունը գրեթե ամբողջությամբ անցել է ուժային կառույցներում։ Այդտեղ երկարամյա կառավարմամբ է պայմանավորված, որ Արցախի հերոս Սերժ Սարգսյանը առաջնային կարևորություն է տվել զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ու լավագույն զինտեխնիկայով համալրմանը։
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին մեր բանակը համալրվել էր " Իսկանդեր Է" օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերով, "Սմերչ" համազարկային կրակի ռեակտիվ համակարգով, այդ թվում համակարգի համար կումուլյատիվ բեկորային մարտական հրթիռներով, որոնց հեռահարությունը 90 կմ է, զրահահարությունը 120֊160 մմ։
Ձեռք է բերվել նաև "Իգլա Ս" զենիթահրթիռային համակարգը, " ԲՈւԿ֊1" համակարգը, " ՏՈՌ֊1" և "Ս 300" հակաօդային պաշտպանության համակարգերը, " Տոս֊1Ա" սոլնցեպյոկ ծանր հրետանային համալիր` ներառյալ արձակման կայան, տեղափոխման լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ, "Կոնկուրս" հակատանկային կառավարվող հրթիռներ, թռչող սարքերի պասիվ տեղորոշման ավտոբազա֊համալիր, տանկային Վ֊84 շարժիչ` հզորությունը 840 ձիաուժ, 1Ա41 տանկային նշանառման սարքավորում, ՌՊԳ֊26 Ագլեն հակատանկային ռեակտիվ նռնականետեր, ՍՎԴ 7,62 մմ դիպուկահար հրացան, հսկայական քանակությամբ հրթիռներ և հրետանային արկեր, գռասուխաներ, սկադեր, կրասուխաներ, ինժեներական ականների հայտնաբերման սարքավորումներ, կապի միջոցներ` ներառյալ կարճալիք ռադիոկայաններ, ավտոտեխնիկա, "ՈւԱԶ" մակնիշի հրամանատարական և սանիտարական, "ԿԱՄԱԶ" մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ։
Հարկ է նշել, որ այս ցանկն ամբողջական չէ, այլ միայն մի մասն է ողջ սպառազինության, որ ձեռք է բերվել ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք։
Եվ, չնայած այն կեղծ տեղեկություններին` կապված "Ապրիլյան" քառօրյա պատերազմի հետ` նախագահի կողմից բանակի մարտունակությանը նպաստելուն ուղղված քայլերն անհերքելի են, իսկ նպաստն անուրանալի է։
Ապագայում անհրաժեշտ է սերունդներին ճշգրիտ և հավուր պատշաճի ներկայացնել անցյալը և անցյալի փառավոր էջերը` զերծ պահելով նրանց հակահայկական քարոզչության մաս կազմող կեղծ տեղեկատվությունից և միֆերից»։