Լուրեր

Քաղաքականության խմբակային բռնաբարման ֆոնին կա՞ մարդ, որ սրանցից ինչ-որ լուրջ բանա սպասում. Դերզյան

22.10.2022

 ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը իր հոդվածում միջանցքի գլխավոր շահառուներ տեսնում է Թուրքիային, Ադրբեջանին և ՌԴ-ին

 
Արման Բաբաջանյանը ԱՄՆ-ում խոսում է Հայաստանի և Թուրքիայի սահմանների բացման անհրաժեշտության մասին
 
Քրիստինե Հալաջյանը, ով մասնակցում էր Լոս-Անջելեսում տեղի ունեցած հավաքին լայվով խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ոչինչ չտալու մասին, ինչպես նաև իր լայվում Իրանին ավելացրել միջանցքի շահառուների կոնցեպտում
 
Որոշ իշխանական խմբեր խոսում են այն մասին, որ Իրանը դեմ է ցանկացած երկրի ներկայացուցիչների, սակայն լռել է 44-օրյա պատերազմին
Իշխանամետ մեկ այլ խմբեր ակտիվ քարկոծել էին հայամետ դիրքորոշում ունեցող Զատուլինին
 
Քաղաքականության խմբակային բռնաբարման ֆոնին կա՞ մարդ, որ սրանցից ինչ-որ լուրջ բանա սպասում: Քաղաքական տախտակ հետույքը բոլոր վեկտորներում խաղացնելով մեզ տանում են դեպի նոր աղետ..:
 
Շատ ավելի մեծ ու ծանր հետևանքներով»:

← Վերադառնալ ցուցակին