Լուրեր
Հրաժարում Արցախից,հրաժարում է ողջ Հայաստանից. Շարմազանով
22.10.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հրաժարում Արցախից,հրաժարում է ողջ Հայաստանից։
Հայաստանի Երրորդ Հանրապետության գաղափարական բովանդակային հիմքը Արցախի հայկական լինելու գաղափարն է։
Լսեք ուշադիր։
Այ կապիտուլյանտներ,ո՞վ այս գաղափարից հրաժարվում է թուրքական շահերի պաշտպան է։
Ո՞վ Արցախից ձեռքերը լվանում է,նա խզում է իր բոլոր կապերը Վազգենի ու Լեոնիդի հետ։
Չնայած դուք ի՞նչ կապ կարող եք ունենալ հայկականության հետ։
Ձերը՝ թուրքի ու ադրբեջանցու,երբեմն էլ՝ ՆԱՏՕ-ի ու Հյուսիսի «կոշիկների տակ» ծվարելն է։
Հին պլաստինկան նախկինների մասին չի աշխատում։
Ձեր «կառուցողական» Ալիեւն է ասել՝ 30 տարի Ադրբեջանը պարտված էր Հայաստանին։
Բանակի «թալանն»էլ չի աշխատում։
Կապիտուլյանտ Նիկոլն է 2020-ին ասել՝ հայկական բանակը տարածաշրջանում ամենաուժեղներից է ու խնդիր լուծող։
Այդ ուժեղ բանակը մեզնից էր ժառանգություն ստացել,որ հենց ինքն էլ քանդեց։
Նախկինների ժամանակ Հայը Շուշիում էր ու Դադիվանքում ։
Նախկինների ժամանակ Սերժը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» էր ուղարկում թուրքերին ու արձանագրությունները։
Իսկ ձեր Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնում ,Պրահայում ու Աստանայում իրեն պահում է «քաղաքական մուրացկանի» նման։
Ու հերիք բոլա նախկիններից խոսեք,այ թուրքերի առաջ «կզածի» կարգավիճակ ունեցողներ։
Նախկինները Եռատոն են տվել ազգին,դուք ի՞նչ եք արել,բացի ծիծաղի եւ խղճահարության խորհրդանիշ դառնալուց։
Կապիտուլյացիայի այլընտրանքը հաղթանակն է,իսկ կապիտուլյանտների այլընտրանքը՝ հաղթանակ պարգեւած ուժերն ու գործիչները…նախկինները»։