Լուրեր
Մարազմատիկ ցնցումների մեջ ընկած այս կնոջը վերադարձրե՛ք իրականություն. Տաթև Թադևոսյան
21.10.2022
ՀՀԿ խորհրդի անդամ Տաթև Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարազմատիկ ցնցումների մեջ ընկած այս կնոջը վերադարձրե՛ք իրականություն։
Ոնց 2018-ին սրա նմանները թալան-թալան գոռալով մանիպուլացրեցին մի ամբողջ ազգի, հիմա էլ նույնը կրկնելով փորձում են փրկել մազից կախված ու հոգևարքի մեջ գտնվող էս դավաճան իշխանությանը։
Այս կնոջը մի հատ կհարցնեք, թե ո՞ր սարեր-ձորերի մասինա խոսում։ Է՞ն սարերի, որ իր թրքահպատակ տերերը նվիրեցին ու շարունակում են նվիրել թշնամուն, է՞ն սարերի, որ ըստ իր կապիտուլյանտ տիրոջ տարին վեց ամիս պատված են ձնով ու մեզ պետք չեն, է՞ն լճերի, որոնց 30 տոկոսը, ըստ դավաճան նիկոլի, ինչ է որ՝ կարելի է տալ թուրքին, թե՞ էն տարածքների, որոնք նիկոլի համար դժբախտ ու դժգույն էին։
Եկեղեցու՞ անուն ես տալիս։ Բա գիտե՞ս, որ թվով 161 եկեղեցի քո տերը բանտիկը գմբեթներին նվիրեց թուրքին։ Մաֆիայից խոսելուց էլ մի պահ հիշիր, քպ-ի հարուստ գրպան՝ ակնոցավոր օլիգարխին»։
5000-ից ավել լույս տղաների արյունը միայն ու միայն կապիտուլյանտ նիկոլի ու քո նմանների խղճին է, չփորձվես անգամ մտքիդ ծայրով անցկացնել, որ կարող ես քո այս դատարկաբանությամբ մեղքը գցել երկրորդ և երրորդ Նախագահների վրա։
Էս թուրքի ստրուկ դարձած իշխանությանը սիրաշահելով դո՞ւ ինչն ես փորձում պաշտպանել, գողացված թեզով ռեկտոր դարձած աղջկա պաշտո՞նը։
Անհարմար է, գոնե լռի՛ր, որովհետև, եթե մենք սկսենք խոսել, ամոթ ունենալու դեպքում, պարզապես մեկընդմիշտ կչքվես երկրից»։