Լուրեր
Ռոբերտ Շումանի ինստիտուտի շրջանավարտների 5-րդ միջազգային կոնֆերանսին մասնակցում է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության քարտուղար Հասմիկ Ափյանը
21.10.2022
Հոկտեմբերի 21-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի է ունենում Ռոբերտ Շումանի ինստիտուտի շրջանավարտների 5-րդ միջազգային կոնֆերանսը՝ «Եվրոպայի 2023 թվականի տեսլականը» թեմայով։
Ուրախ ենք տեղեկացնել, որ բազմաթիվ շրջանավարտներից մասնակցելու հնարավորություն է տրվել նաև ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության քարտուղար Հասմիկ Ափյանին։
Ընթացիկ օրակարգային հիմնախնդիրները քննարկելուց զատ, այս կոնֆերանսը կծառայի որպես հերթական կարևոր հարթակ՝ խոսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ինչպես նաև մեր երկրում տիրող հակաժողովրդավարական ամենաթողության մասին։
Շատ կարևոր է կոչ անել Եվրոպային Ադրբեջանի հասցեին ուղղված քննադական ելույթներից անցում կատարել հստակ գործողությունների։