Լուրեր
Հայրենիք ու պետություն ենք կորցնում,իսկ սրանք արհեստական օրակարգեր են քննարկում. Շարմազանով
20.10.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ախր շատ մուխաննաթ ենք մենք…
Նիկոլը Հայաստանը այսօր-վաղը փաստացի կարող է միացնել Թուրքիային, ՆԱՏՕ-ին,Ռուսաստանին…ում ասես,իսկ մենք դրել քննարկում ենք Բրյուսովի անվան ինստիտուտը Մանկավարժականին միացնելն է ճիշտ,թե՞՝ հակառակը։
Այսպես շարունակվելու դեպքում ոչ Բրյուսովի ինստիտուտ կլինի ու ոչ էլ ՝Մանկավարժական:
Կլինի Աթաթուքի կամ Կարաբեքիրի անվան համալսարան…
Մեկն էլ կա ասում է՝ բա Պուտինին ի՞նչ պատասխան եք տալու,որ Բրյուսովը փակեք։
Վերջն են լրիվ …
Սրանք առանց աչք թարթելու Շուշի ու Հադրութ,Գորիս-Կապան ճանապարհ են տվել,հիմա Բրյուսովի համար «զադնի» պե՞տք է դնեն։
Հայրենիք ու պետություն ենք կորցնում,իսկ սրանք արհեստական օրակարգեր են քննարկում»։