Լուրեր

Ձեր սիրելի ու պաշտելի Արեւմուտքի ներկայացուցիչ, ԱՄՆ կոնգրեսմենը՝ Դեյվիդ Փրայսը, հայտարարեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝. Շարմազանով

20.10.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արեւմտամոլներ , ի՞նչ կա, ո՞նց եք…

800 հեկտարի համար մարմնի տարբեր մասեր ճղողներ,դուք ինչպե՞ս եք..
Բան չունե՞ք ասելու:
 
Ձեր սիրելի ու պաշտելի Արեւմուտքի ներկայացուցիչ, ԱՄՆ կոնգրեսմենը՝ Դեյվիդ Փրայսը, հայտարարեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ ունենալով ինչ-որ ավտոնոմիա։ 
Ձեն հանեք,խոսեք:
 
Ասում է՝ Արցախը Ադրբեջանի կազմում է մնալու։
Ու՞ր մնաց բա ձեր հայրենասիրությունը,Վիլսոնը,Փելոսին…
Թե՞ ասողը պիտի ռուս լինի կամ նախկին ,որ «ֆաս» հրամանով հարձակվեք։
Արեւմուտքն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում ,ինչպես Թուրքիան։
Հետեւաբար,Արեւմուտքի ջատագով լինել նշանակում է հրաժարում Արցախից ու Հայաստանը դնել թուրք-նատօական տիրապետության տակ։
Իսկ դա չի լինելու,ի հեճուկս նիկոլիստների,սորոսիստների ու նատօա-թուրքիստների»։

← Վերադառնալ ցուցակին