Լուրեր
ՆԱՏՕ-ն ու Արեւմուտքը որտեղ «քիթները խոթեցին» այդ երկրները կամ կործանվեցին,կամ մասնատվեցին․
19.10.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՆԱՏՕ-ն ու Արեւմուտքը որտեղ «քիթները խոթեցին» այդ երկրները կամ կործանվեցին,կամ մասնատվեցին։
Հայաստանի պաշտոնական քարոզչությունը վաղուց հակապետական է,հակասում է հայ-ռուսական դաշնակցային շահերին ու ծառայում է թուրք-նատօական շահերին։
Ժամանակին Նավալնիին եթեր տվեցին,ՀԱՊԿ-ին ինչ ասես ասեցին,հիմա էլ քարոզում են ՌԴ-ի ու Պուտինի պարտությունը ՆԱՏՕ-ի դեմ պայքարում։
Դուք ուղեղ ունե՞ք։
Հասկանու՞մ եք,որ ՌԴ-ի անհաջողության դեպքում դիմավորելու եք թուրքերին ,ու ոչ մի Արեւմուտք ձեզ չի գալու փրկի։
Հայաստանի ու Արցախի ճակատագիրը որոշվում է նաեւ ՌԴ-ՆԱՏՕ հակամարտության ժամանակ Ուկրաինայում։
Կրկնում եմ՝ ՌԴ-ի անհաջողությունն ու պարտությունն ուղիղ ճանապարհ է լինելու Հայաստանի վիլայեթացման համար,այ կապիտուլյանտ անմեղսունակներ։
Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն որտեղ «քիթները խոթեցին» այդ երկրները կամ կործանվեցին,կամ մասնատվեցին։
Միշտ հիշեք. ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի «բայրաքթարներն» են հազարավոդ հայորդիների սպանել,իսկ «ձեր սիրելի» Ոպկրաինան էլ Արցախի հարցում միշտ ունեցել է ադրբեջանամետ դիրքորոշում։
Արցախի հարցում Ուկրաինայի ու Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները նույնական են՝ պրոադրբեջանական» ։