Լուրեր
Ցավում եմ, բոլոր նրանց համար ովքեր արուսյակի պատճառով հայտնվեցին նիկոլական այս դիպվածում․ Աննա Մկրտչյան
19.10.2022
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«արուսյակ ալեքսանյանը կալանավորվեց:
Կատարվածի անունն օրինաչափություն է: Նա հասկանում էր ինչ էր անում: Ավելին, հաշվել էր, թե ընտրել է ուժեղ կողմը: Նրան բացարձակ հետաքրքիր չէր, թե այդ ուժեղ կողմն ինչ դավաճանությունների գնով է: Ինքը շատ լավ գիտեր, թե իր կարգավիճակն ինչ անազնիվ կապերի շնորհիվ է ստացվել: Մտածում էր` դե ինչ խնդիր կա`պատրաստ եմ «օգտակար» լինել դրանց: Հաշվել էր` կմտնի դատավորի պատմուճանի տակ, կստանա անհրաժեշտ ապահովության երաշխիքներ, որը իրեն կիլոմետրերով հեռու կպահի պատժից:
Գիտեր, թե նիկոլների լեզուն հասկացել է: Այնքան լավ է հասկացել, թե իրենից ինչ է պահանջվում, որ գնաց անգամ ընդդիմադիր գործչի սպանության: Ինքը բազմաֆունկցիոնալ հանցագործների մոտ աշխատելն էր ընտրել ու վստահ էր, որ դա է ապահովության իր երաշխիքը: արուսյակը իրեն ուղված բոլոր զանգերին միշտ շատ ճիշտ պատասխաններ է տվել`բավարարելով այն կողմից հնչեցված սրիկայությունները:
Կասեք արդար է կամ արդարությունն այսպիսին է:
Կասեմ, որ չէ: Արդար չէ, դեռ…
արուսյակի համար արդարությունը հեռու է: արուսյակի արդարությունն առջևում է: Արմեն Գրիգորյանի գործով բացատրություն տալուց է գալու արդարությունը: Արդարության մասին կխոսենք Արմեն Գրիգորյանի սպանության կազմակերպիչների ու կատարողների հատուցման ժամին:
Այսօր կատարվածի անունը սիմետրիա է: Օգտագործված առարկային շպրտում են: Չեն թողնում, որ որոշումներ կայացնի ինքնուրույն, թեկուզև հլուհնազանդ էր: Օգտագործման ժամկետները միշտ էլ սահմանափակ են: Դրանք երբեք անվերջություն չեն տևում, «ինչքան բան ուզում ես արած ունեցի»: նիկոլությունն է տենց կառուցված:
Դավաճաններն ամենաշատը դավաճանվելուց են վախենում:
Պատվեր տվածները`պատվերի առարկա դառնալուց:
Իսկ հիմա թող գալիքի վայելքը պատկերացնեն մնացյալ «վզին դրած», «վզին դրածին ծառա կարգված», «վզին դրածի դրածո» նիկոլի ստրուկները: Դեռ, ոչ հանուն արդարության, այլ հանուն դրանց սարքած տականքների սիմետրիայի ու անխափան ներդաշնակության:
Կյանքն այդպիսին է:
Հ.Գ. Անկեղծորեն ցավում եմ, բոլոր նրանց համար ովքեր արուսյակի պատճառով հայտնվեցին նիկոլական այս դիպվածում»: