Լուրեր

Մեր հայրենիքը հանձնելու ժամկետները գոնե Ձեզ ասեցի՞ն, թե էլի Հադրութի, Շուշիի, Բերձորի, Աղավնոյի նման տեղը-տեղին մի քանի ժամում տները ազատելու ակցիաներ են պատրաստել․ Աննա Մկրտչյան

17.10.2022

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր  Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է․

«Մի շաբաթ է Հայաստանի դավաճանների մոտ են եկել Արցախի իշխանությունները:

 
 
Ոչ մի ձայն:
 
Դե դավաճաններից սպասելիք էլ չկա:
 
 
Հարցն այլ է: Ինչու՞ են լռում Արցախի պատվիրակության անդամները:
 
Դե մի բան ասեք:
 
Ասեք տեսնենք մեր հայրենիքը հանձնելու ժամկետները գոնե Ձեզ ասեցի՞ն, թե էլի Հադրութի, Շուշիի, Բերձորի, Աղավնոյի նման տեղը-տեղին մի քանի ժամում տները ազատելու ակցիաներ են պատրաստել:
 
Ինչու մի բառ չեք ասում: Հետո գալիս եք Հայաստանի ընդդիմությունից ի՞նչ եք պահանջում: Դուք անգամ մեզ հետ ազնիվ չեք:
 
Ուղղակի չեմ հասկանում` ինչպես կարող եք դավաճաններից ավելի շատ վախենալ, քան հայրենիքի կորստից: Ձեր մունաթն էլ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ: Ձեզ, որ հարցուփորձ են անում Արցախում ու Հայաստանում հաստատ դա չեն անում Ձեր որպիսությունը ճշտելու համար: Դուք հո սրանց նման դավաճան չեք, որ մեր հայրենիքի մասին ամեն հարցից ցնցումների մեջ եք հայտնվում:
 
Բա մի ձայն հանեք հասկանանք, թե ինչ արեցիք:
 
Ձեզ լսեցին, թե` ոչ: Ձեզ պատասխանեցին, թե`ոչ: Իսկ ընդհանրապես Ձեզ հետ գլուխ դրեցին, թե`ոչ:
 
Հիմա Ստեփանակերտի վերածննդի հրապարակ ի՞նչ երեսով եք գնալու:
 
Չփորձեք փափուկ բարձ դնել, էլի խաբելով, ստելով: Ձեր էս անհասկանալի կրավորականը Ձեզ էլ է արդեն մեղավոր դարձնում»։

← Վերադառնալ ցուցակին