Լուրեր

Մեր օրերի զավեշտը. Մարգարիտ Եսայան

14.10.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր օրերի զավեշտը

 
Կարելի է կարծել էս երկրում ամեն ինչ էնքան նորմալ է եւ բնականոն, որ կառավարությունը զավթածները իրենց կոտորում են «այլ» հարցեր լուծելու համար․․.փոխանակ հանգիստ նստեն եւ նայեն, թե իրենց ազգակործան պատուհասը էլ ինչ  ողբերգություն է բերելու երկրի գլխին, փոխանակ տազ անեն, մի ծակ մտնեն ու չլպտան, նախարար կոչվածները/բնականաբար, ազգակործանի հրահանգով/,  բուհերն են քանդում,  հարկային դաշտում են չգիտես ինչեր մոգոնում, քպի համար   նոր գրասենյակի տեղ են «հատկացնում> էլ ավելի կենտրոն տեղ, , դպրոցների ուսուցիչներին ատեստավորման են  կանչում/իբր  իրենց մեջ մեկը կա, որ էդ ատեստավորումը գրագետ անցկացնի/,  զուգարան են «նորոգում»  իրենց կողտոտ հետույքների համար, բուֆետն են «նորոգում>  իրենց անկուշտ բերանների համար, խրխնջում են վայրի ու անամոթ․․․
Ինչ ասես չեն հորինում․..Իբր գործ են անում․․
 
Երկիրը քանդել են, հիմքերը երերում են, սահմաններն անպաշտպան են, բանակը , էն , ինչ  դեռ կա  էդ բանակից, մնացել է մեն-մենակ, սրանք  քաղաքապետի աթոռի վրա իրար են գզում,  բուհերի շենքերը  մեջ-մեջ են անում, ծառայողական մեքենաներն են  շատացնում...
Երկիրը թուրքական դուքյան են սարքել ու   այսպես փնթի ու փսլնքոտ «կառավարում են»․․․․Իրենք էլ չեն հասկանում ինչն են կառավարում․․․
 
Սրանց միջից մի հերթական կենդանի  վաղը գուցե  մի հերթական բրիֆինգի ժամանակ կկանգնի ու կասի, որ ոչ Բրյուսովը, ոչ Մանկավարժականը, ոչ կենտրոնի դպրոցներն ու հիվանդանոցները չեն մտնում ՀՀ սուվերեն տարածքի մեջ, կխռխռա, թե դրանք դեռ էն գլխից ադրբեջանինն են ու  «նախկինները»  Արգիշի թագավորի ժամանակներից են էդ ամեն ինչը   գրել-ստորագրել, տվել թուրքերին․․․Ու էս ամբողջ   ողբերգության մեջ   մենք ոտքից գլուխ  էն  բանի մեջ ենք՝   ազգովի․․․մի ազգակործանի   հախից  էս ո՞նց չենք գալիս․․․էս ինչ  քնել ենք քնել․․․»:

← Վերադառնալ ցուցակին