Լուրեր
Դժվար չէ պատկերացնել մեզ ինչ է սպասվում․ Կարեն Ավագյան
14.10.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատերազմից առաջ իշխանազավթն ասում էր՝ լուծումը պիտի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի։
Արդյունքը՝ աղետաբեր պատերազմ։
Պատերազմից անմիջապես հետո միայն ադրբեջանի ժողովրդի համար ստացվեց լուծումը։
Պատերազմից երկու տարի անց մեզ տեղյակ պահեցին, որ լուծումը պիտի ընդունելի լինի թուրքիայի, ադրբեջանի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Իրանի, ԱՄՆ-ի ու էլ չգիտես ում։
Կա բացառություն։ Ամեն ինչ պիտի արվի ի հակադրություն Արցախի ու Հայաստանի ժողովրդի շահերի։
Դժվար չէ պատկերացնել մեզ ինչ է սպասվում»։