Լուրեր
ՀՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մեկնարկել է բանախոսությունների շարք`այս անգամ մեր բանախոսը թուրքագետ Վարուժան Գեղամյանն էր
14.10.2022
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ՀՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մեկնարկել է բանախոսությունների շարք արտաքին քաղաքականության արդիական թեմաների ու զարգացումների վերաբերյալ։
Այս անգամ մեր բանախոսը թուրքագետ Վարուժան Գեղամյանն էր։
Վերջինս անդրադարձ կատարեց Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական փուլերին ու տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկություններին, խոսեց հայ-թուրքական հակամարտության էության ու պատճառների մասին։
Ինտերակտիվ հանդիպման ավարտին Վարուժան Գեղամյանը պատասխանեց ներկաների հարցերին: