Լուրեր
Արցախից ե՞ս եմ հրաժարվել։ Հիմա ումի՞ց ես բողոքում. Շարմազանով
14.10.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կապիտուլյանտ, 2021-ի ընտրություններին «խաղաղության դարաշրջան» էիր բերում, հիմա ԱՊՀ նիստին ասում ես՝ Ադրբեջանը նոր տարածքներ է ուզում գրավե՞լ։
Գորիս-Կապան ճանապարհը ե՞ս եմ տվել։
Սեւ լճի 30 տոկոսը ե՞ս եմ հանձնել։
Լաչինն ու Աղավնոն ե՞ս եմ տվել։
Արցախից ե՞ս եմ հրաժարվել։
Հիմա ումի՞ց ես բողոքում։
Ինչ ցանել ես , դա էլ՝ հնձում ենք այսօր ազգովի»։