Լուրեր
Էս ու՞ր հասանք. Շարմազանով
14.10.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էս ու՞ր հասանք։
Եթե նախկիններիս ժամանակ Հայաստանն էր պնդում,որ Թուրքիան չի կարող որեւէ դերակատարում ու ներգրավվածություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ,ապա Նիկոլի օրոք Ադրբեջանի ղեկավարն է ասում՝,որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան այլևս չի կարող դերակատար լինել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում։
Այսպես է լինում,քանի որ սկսած Դուշանբեից Փաշինյանը գնաց սեպարատ հանդիպումների Ալիեւի հետ,որը շարունակվեց Մյունխենում … и пошло -поехало»: