Լուրեր

Սերժ Սարգսյանի ժամանակ, 2016-ի հոկտեմբերի 7-ին Իլհամ Ալիեւն էր փաստում, որ Ադրբեջանին ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը․ Շարմազանով

14.10.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ով աչք ունի , թող տեսնի…

Հիմա ով չի ալարում փորձում է բացի կապիտուլյանտ Նիկոլից «ձեռքի հետ» էլ մեղավոր կարգի նախկին իշխանություններին։
Եկեք փաստերով համեմատենք ու ամեն ինչ կընկնի իր տեղը։
2016 թ. հոկտեմբեր 7,Իլհամ Ալիեւ.«Հայաստանն ունի հզոր հովանավորներ,որ նրան զենք ու զինամթերք են մատակարարում»։
2022 թ. սեպտեմբեր 29,Նիկոլ Փաշինյան.« Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում դաշնակից երկրների կողմից: Սա, իհարկե, ցավալի իրողություն է»։
 
Մի քանի փաստ եւս…
2016թ.հոկտեմբերի 7,Իլհամ Ալիեւ.
«Փակ դռների հետեւում մեզ ճնշում են ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
2022թ.ապրիլ 13,Նիկոլ Փաշինյան.
«Միջազգային հանրությունը Արցախի կարգավիճակի հարցում ակնկալում է նշաձողի որոշակի իջեցում»։
2022թ. հոկտեմբերի 7,ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյան.
«ՀՀ-ն այլևս չունի ռեսուրս՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու»։
Հիմա գոնե հասկանում եք ի՞նչ է կատարվում։
Չէ՞…
 
Պարզ բացատրում եմ։
Սերժ Սարգսյանի ժամանակ, 2016-ի հոկտեմբերի 7-ին Իլհամ Ալիեւն էր փաստում, որ Ադրբեջանին ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Նիկոլ Փաշինյանի ժամանակ, 2022-ի նույն օրը՝ հոկտեմբերի 7-ին , Նիկոլի թիմակից Էդուարդ Աղաջանյանն է ասում՝  ՀՀ-ն այլևս չունի ռեսուրս՝  Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու։
Ավելին.2016-ին Ալիեւն ասում է, որ Սերժի ղեկավարած Հայաստանին տալիս են մեծ
քանակությամբ զենք, իսկ 2022-ին Նիկոլն է բողոքում,որ զենքի խնդիր ունենք։
Հիմա հասկացա՞ք,որ Սերժը ձեզ հաղթանակ , արժանապատվություն ու կայունություն էր բերում,իսկ Նիկոլը՝ պարտություն,նվաստացում ու հազարավոր զոհեր։
 
Չհասկացաք,դժբախտաբար…մենք ՝«ջհանդամ», բայց պետությունն է  «մատաղ արվում» նիկոլիստների ձեռքով»։

← Վերադառնալ ցուցակին