Լուրեր
Բանակում ցանկացած բարեփոխում պետք է սկսել հայրենիքի դեմ գործած դավաճանության համար կապիտուլյացված խունտային պատասպանատվության ենթարկելուց. Արտակ Զաքարյան
13.10.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կառավարության նիստի այսօրվա ճամարտակության իմաստը ոչ թե եռասմյա հավաքի ժամկետը կրճատելն է, այլ բոլոր զինապարտ քաղաքացիներին անխտիր 25 օրյա ծառայության տանելը:
Լավ բան է սա թե վատ, մեկնաբանելու կարիք չկա: Այն իշխանությունը, որի ՊՆ ղեկավարությունը լուռ հետևում է թե ինչպե՞ս են դավադրաբար հանձնել հողերը, հսկայական զոհերի պատճառ դարձել և շարունակում են քայքայել պետությունն ու բանակը` որևէ դրական նախաձեռնություն անել չի կարող:
Որքան հիշում եմ, սա պաշտպանության ոլորտում կապիտուլյանտների կողմից հայտարարված, բայց այդպես էլ կյանքի չկոչված հերթական «նորամուծությունն» է: Իրենց արևին շվեյցարական մոդելից մի առանձին դետալ են վերցրել, ցանկանում են կիրառել:
Բանակում ցանկացած բարեփոխում պետք է սկսել հայրենիքի դեմ գործած դավաճանության համար կապիտուլյացված խունտային պատասպանատվության ենթարկելուց»: