Լուրեր
Արցախի ապառազմականացում նշանակում է՝ Արցախի հայաթափում ու կարճ՝ հանձնում․ Տիգրան Աբրահամյան
12.10.2022
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Որքան էլ Ադրբեջանը պնդի, որ Արցախը պետք է զինաթափվի, որքան էլ դրան ձայնակցի Հայաստանի իշխանությունը, դրան հակառակ Արցախը ոչ թե պետք է ապառազմականացվի, այլ ճիշտ հակառակը՝ մեծացնի իր պաշտպանունակությունը, օգտագործի ինքնապաշտպանական ողջ պոտենցյալը։
Արցախի ապառազմականացում նշանակում է՝ Արցախի հայաթափում ու կարճ՝ հանձնում։
Իսկ ո՞վ է ապահովելու Արցախի ու Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը՝ պատասխանատվությունից փախած, իր արյունակիցներին դավաճանած ՀՀ իշխանությո՞ւնը, Ադրբեջա՞նը, թե՞ դա «միջազգային երաշխիքներով» է արվելու։
Եթե դեռ գոյաբանական խնդիր լուծելու շանս կա, ապա դրա հիմքում պետք է լինի Արցախի պաշտպանական ռեսուրսն իր ինստիտուտներով ու համակարգերով, որոնք առողջացման, ռեֆորմների լուրջ անհրաժեշտություն ունեն»։