Լուրեր

Սև ամպեր են կուտակվել Բրյուսովի գլխին․ Տաթև Թադևոսյան

12.10.2022

 ՀՀԿ խորհրդի անդամ Տաթև Թադևոսյանը  ֆեյսբուքյան իր  էջում գրել է․

 
«Սև ամպեր են կուտակվել Բրյուսովի գլխին:
Իհարկե, որպես բրյուսովական ցավ եմ ապրում, որ այսօր բուհս դառնում  է նիկոլի իշխանության հերթական զոհը,ցավ եմ ապրում, որ գռզոյանման օլիգարխների աչքը չկշտանալու պատճառով այսօր 10 օրյա ժամկետ են տալիս ուսանողներին, որպեսզի ազատեն բուհը:
 
Անկախ նրանից, որ վերջին տարիների ընթացքում, Բրյուսովի համալսարանում՝ ռեկտոր Հարությունյանի ու ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանի թեթև ձեռքով  (ով մինչ 2018 թիվը իրեն հայտարարում էր երդվյալ անկուսակցական, ոչ բարով հեղափոխությունից հետո ռեկտորի հետ ձեռք-ձեռքի տված միանգամից դարձան մոլի նիկոլական, համալսարանի զանգը փոխեցին ՙՙմերժիր Սերժին՚՚ երգով ու դրա արդյունքում Գոշը դարձավ ԿԳՄՍ փոխնախարար, իհարկե երկար չտևեց ու շատ կարճ ժամանակ անց դուրս շպրտվեց նախարարությունից ու հետ վերադարձավ իր կոտրած տաշտակին՝ նորից դառնալով պրոռեկտոր ) մեղմ ասած համալսարանի ներսում շատ բարքեր են փոխվել, այնուամենայնիվ անհերքելի է, որ Բրյուսովն ունի հիանալի մասնագետներ ու դասախոսական անձնկազմ: Անհերքելի է, որ Բրյուսվի շրջանավարտները հանրության լայն շրջանակներին հայտնի ոլորտներում ու հարթակներում են միշտ հանդես եկել: Ուրախ եմ, որ համալսարանի ուսանողությունը պայքարում է բուհի համար, իրենց իրավունքների համար:
 
ԲԱՅՑ…Սիրելի՛ ուսանողներ, ամիսներ առաջ մենք՝ ձեր նման երիտասարադներս,  ուսանողներս դրսում էինք, որովհետև ձեր նման մենք էլ կորցնելու բան ունեինք, ուղղակի մենք բուհ չէինք կորցնում,այլ՝ երկիր ու խնդրում էինք ձեզ միանալ, պայքարել, պաշտպանել մեր երկիրը: Իսկ դուք անտարբեր էիք…Հիմա երևի կհասկանաք մեզ, կհասկանաք ինչ ցավ է, երբ փորձում են քեզնից խլել քոնը, ամենաթանկն ու նվիրականը…
 
Աստված բոլորիս պահապան

← Վերադառնալ ցուցակին