Լուրեր

Նոյի Տապանը այստեղ է իջել, Աստված հայերեն է խոսում,.Մարգարիտ Եսայան

10.10.2022

 ՀՀԿ ԳՄ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ու այսպես անսխալական էլ բերեցինք  սխալների սխալը  եւ բազմեցրինք  մեր գլխին։ 

 
Հայի  ախմախությունը, ունեցածը չգնահատելու, լոպազանալը չթարգելու, իշխանություն եւ պետություն չհարգելու,  հինը ատելու, բոլորին   մեղավոր եւ թալանչի համարելու մեծագույն սխալը եկել ու չի գնում․․․։ Հայի ամենամեծ սխալը, ամենամեծ  ոչինչը բազմեց պետության գլխին եւ մահ ու կորուստներ բերեց իր հետ։  Հայը դարձյալ մնաց իր  ախմախության գերադրական աստիճանով հպարտ»։
Հայն  աշխարհի հետ ի՞նչ կապ  ունի․.․Հայը վեհ է․․․Անսխալական վեհ․․․
 
Նոր ժանր՝ տրագիկոմեդիա-հպարտոլոգիա:
 
Երբ Սարոյանն ասում էր աշխարհում ինչ-որ բան սխալ է,ու մենք կարդում էինք դա,  յուրաքանչյուրս մեր կյանքի եւ մտավոր ցենզի համարժեք սխալների  շարք կարող էինք թվարկել, բա, իհարկե, ինչ-որ բան սխալ է,  ահա, այսքան ապրում եմ, բայց , օրինակ՝ տուն չունեմ, փողը քիչ է,   բոյս կարճ է, հագուստս հին է, մեքենաս չեմ կարողանում  փոխել, կինս  սիրուն չի, սիրեկանս բանի պետք չի․․ամեն մեկդ շարունակեք ըստ ձեր ճաշակի․․․․։Իհարկե, աշխարհում լիքը բան սխալ է։
Ու,  ոչ մեկիս մտքով չէր անցնում այդ սխալը դարձնել համընդհանուր, համազգային․․։
 
Ու ոչ մեկս ցայսօր չենք ուզում խոստովանել, որ էդ սխալը մենք ենք։
Հայ եւ սխա՞լ, չկա ըտենց բան։
Հայ ենք, չէ՞․.․Ես հայի ցավը տանեմ․.․Հային հեչ բան չասեք։
Մենք որպես ազգ, որպես ժողովուրդ  անսխալական ենք, քանի որ հայ ենք, քանի որ  Նոյի Տապանը այստեղ է իջել, Աստված հայերեն է խոսում,  ուզել են մեզ մինչեւ վերջին հայը բնաջնջել, չեն կարողացել,  Իշտոյանը հայ է, Շառլը հայ է, Զիդանը հայ ու հայ է․․․Արցախը մերն է,  բանակը ամենամարտունակն է, «լավ ընկերոջ համար անգամ կյանքը կտա ղարաբաղցին», ոչ միայն մայրաքաղաք այլեւ՝ անկրկնելի հայրաքաղաք ունենք, «աշխարհը մերն է ու մերը», խաշ ունենք, քյալլա ենք ուտում, Սփյուռք ունենք, աշխարհը չունի․․․։
Շարունակեք ոնց կուզեք․․.։
 
Այո, մենք անսխական ենք, մեզ համար աշխարհում հեչ բան սխալ չէր․․։Ու մենք աշխարհի սխալի հետ կապ չունենք։
Ու այսպես անսխալական էլ բերեցինք  սխալների սխալը  եւ բազմեցրինք  մեր գլխին։ 
 
Հայի  ախմախությունը, ունեցածը չգնահատելու, լոպազանալը չթարգելու, իշխանություն եւ պետություն չհարգելու,  հինը ատելու, բոլորին   մեղավոր եւ թալանչի համարելու մեծագույն սխալը եկել ու չի գնում․․․։ Հայի ամենամեծ սխալը, ամենամեծ  ոչինչը բազմեց պետության գլխին եւ մահ ու կորուստներ բերեց իր հետ։  Հայը դարձյալ մնաց իր  ախմախության գերադրական աստիճանով հպարտ։
Հայը երբեք  սխալ չէ: Սխալ չէր, երբ ամենամեծ սխալը  բերեց ու բազմեցրեց իր  գլխին, իր իսկ ստեղծած  պետականության գլխին․․․։
 
Հայը երբեք չի ընդունել եւ հիմա էլ չի ընդունում իր սխալը, մեկ առանձին վերցրած հայի եւ ամբողջական հայի սխալը․.․Անգամ , եթե հոգու մութ անկյունում ընդունում եւ հայհոյում է իրեն ու իր ախմախ խելքը, հրապարակավ երբեք չի ընդունում․․․։Եւ, ցավալին, երբեք քայլ չի անելու իր սխալն ուղղելու, իր իսկ սխալը ոչնչացնելու, մաքրելու համար․․.Երբեք․․.
 
Այո, հարգելի Սարոյան, աշխարհում ինչ-որ բան սխալ է․․։ Բայց էդ սխալի հետ հայը  հեչ կապ չունի․․։Հայը հեչ կապ չունի, որ իրեն հայրենազրկել ու հայրենազրկում են արդեն հազար տարի, արդեն հարյուր տարի եւ արդեն չորս տարի․․․Հայը մաքուր եւ պուպուշ է,հային բան չասեք, հային բան ասողի գլուխը կջարդենք։  Հայի ցավը տանեմ, ի՞նչ եք ուզում էդ խեղճից, յա՜՜, ասել ենք, էլի՝  մեր բախտը հայավարի չի բերում, ոչ կարգին հարեւան ունենք, ոչ կարգին  ղեկավար, ոչ կարգին  ճակատագիր․․.Հային սխալ չհանեք․.․Ինքը ատամներով կպաշտպանի իր ոչ սխալ լինելը, անգամ երբ սուրն անձամբ իր  գլխին է կախված․․․։ Հային  բան չասեք, լսո՞ւմ եք, հայը մաքրամաքուր ճիշտն է, էդ  աշխարհում է ինչ-որ բան սխալ․․.։
 
Հայն էդ աշխարհի հետ ի՞նչ գործ ունի․․.Հայը վեհ է․․․Անսխալական վեհ․․․»:

← Վերադառնալ ցուցակին