Լուրեր
Ձեր նման թրքասեր քաղաքական ճորտության ռահվիրաներին թույլ տվեցինք գալ իշխանության ու քանդել գյոզալ երկիրս. Շարմազանով
08.10.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՔՊ ու նիկոլիստներ, եթե այլեւս հնարավորություն չունեք ազդելու Արցախի կարգավիճակի վրա ու ապահովեք արցախահայության անվտանգությունը, ինչու՞ էիք 2021-ի ընտրություններին ժողովրդին սարեր խոստանում եւ դեօկուպացիայից խոսում։ Բա դուք ո՞վ եք, ինչացու՞ եք, այ քաղաքական իմպոտենտներ։
Վաղն էլ կասեք գերիների վերադարձի վրա չենք կարող ազդել, չնայաղ մահաբեր ու կապիտուլյանտ Նիկոլը ընտրարշավին խոստանում էր 1-2 ամսից հետ վերադարձնել բոլոր գերիներին։
Իսկ մի քանի օր հետո էլ կասեք Հայաստանի սահմանների պաշտպանության վրա այլեւս չենք կարողանում ազդել ու երկիրս ձեր նման կհավասարեցնեք աշխարհաքաղաքական հետերայի կարգավիճակի։
Լավ եք անում, մեզ քիչ է…հասնում է մեզ, որ ձեր նման թրքասեր քաղաքական ճորտության ռահվիրաներին թույլ տվեցինք գալ իշխանության ու քանդել գյոզալ երկիրս»։