Լուրեր

Հուսով եմ կայքը մոտ օրերս կվերականգնի կապը «հավաստի աղբյուրի» հետ և կհրապարակվի նախապես խոստացվածը. Արտակ Զաքարյան

08.10.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 « «Հավաստի աղբյուրը» իր լրատվամիջոցում, հոկտեմբերի 3-ին հրապարակեց, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանի կապիտուլյանտներից: Նույն հոդվածում «հավաստի աղբյուրը» խոստացավ հրապարակել, թե ի՞նչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը և ԵՄ-ն:

 
Հաջորդ օրը` հոկտեմբերի 4-ին, հակառուսական ալիքի շրջանակներում հրապարակվեցին Ռուսաստանի պահանջները: 
 
Անցնող 5 օրերի ընթացքում «հավաստի աղբյուրի» հետ լրատվամիջոցի կապը կորել է, ու լայն հանրությանը դեռևս չի ներկայացվել, թե ի՞նչ են ուզում թավշյա կապիտուլյանտներից մեր մյուս գործընկերները: Թեկուզ ամեն բան վաղուց պարզ է, սակայն հուսով եմ կայքը մոտ օրերս կվերականգնի կապը «հավաստի աղբյուրի» հետ և կհրապարակվի նախապես խոստացվածը»:

← Վերադառնալ ցուցակին