Լուրեր

Նիկոլն ամեն ինչ անում է իր խունտայի հարմարավետությունն ապահովելու համար. Հենրիխ Դանիելյան

07.10.2022

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլն ամեն ինչ անում է իր խունտայի հարմարավետությունն ապահովելու համար։ Վերջերս կառավարությունը Ազգային ժողովի բուֆետը վերանորոգելու համար հատկացրեց 31 միլիոն դրամ, իսկ գորգերը փոխելու համար` 11 միլիոն 88 հազար դրամ, Էկոնոմիկայի նախարարության 12 զուգարանները վերանորոգելու համար հատկացվեց  31,6 միլիոն դրամ, չհաշված միլիարդների հասնող պարգևավճարները։ 

 
Իսկ ի՞նչ է արվում բանակի համար. Այս ընթացքում քանի՞ միլիոն դրամ է ուղղվել սահմանները կահավորելու համար. Ոչ մի լումայի ներդրում չկա բանակաշինության մեջ։ Կամ, երբ որ բանակը զենքի կարիք ունի` դավաճանը խոսում է բահից ու քլունգից, կոշիկից ու էքսկավատորից, սակայն ոչ` զենքից ու զինամթերքից։ 
Երբ հակառակորդը օկուպացրել է ՀՀ  որոշ հատվածներ ու շարունակ կրակում է հայկական դիրքերի ու խաղաղ բնակիչների ուղղությամբ` խոշտանգելով ու գերեվարելով մեր հայրենակիցներին` Նիկոլը շարունակում է աչք փակել Ադրբեջանի սանձարձակ գործողությունների վրա ու սահմանները թողնել բախտի քմահաճույքին։
 
Արդեն գաղտնիք չէ, որ Նիկոլը որևէ կերպ ուշադրություն չի դարձնում բանակի առջև ծառացած լրջագույն խնդիրներին, որոնք հանգեցնելու են նոր աղետների»։

← Վերադառնալ ցուցակին