Լուրեր

«Առանց ազգերի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացման հնարավոր չէ Հարավային Կովկասի տարածաշրջանում հասնել կայուն զարգացման». Էդուարդ Շարմազանով

07.10.2022

 ՌԴ Յուժնո-Սախալինսկ քաղաքում հոկտեմբերի 6-8-ը ընթացող «Բնապահպանական քաղաքականություն և կայուն զարգացում» խորագրով ֆորումի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ա. Կլիմովի հետ։

 
 
Այսօր իր ելույթի ժամանակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ առանց ազգերի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացման հնարավոր չէ Հարավային Կովկասի տարածաշրջանում հասնել կայուն զարգացման:
 
 Տեղեկությունը՝ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան ալիքից։ 
 

← Վերադառնալ ցուցակին