Լուրեր

Մենք կվերականգնենք Ղարաբաղն ու Զանգեզուրը. Արտակ Զաքարյան

07.10.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մենք կվերականգնենք Ղարաբաղն ու Զանգեզուրը.

 
Սա մեր ազգային գաղափարն է։
Եթե ​​նախկինում մեր ազգային գաղափարն էր վերադարձնել մեր հողերը և վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը, ապա այսօր մենք խոսում ենք օկուպացվածի պիտակից ազատված Ադրբեջանին վեր հանելու և աշխարհի ամենահաջողակ երկրներից մեկը դարձնելու մասին»։ 
 
Սա Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին թվիթերյան գրառումն է:
Ահա թավշյա «հեղափոխության» միակ նպատակը: 2018թ. ապրիլից, Հայաստանը բռնեց կործանման ճանապարհը, բայց դա հավերժ չէ:
 
Ալիևը և իր հայաստանյան ներկայացուցիչ նիկոլականները թող շատ չուրախանան: Հարավային Կովկասում ամենահաջողակ երկիրը կրկին դառնալու է Հայաստանը: Ոչ ոք թող չերազի, որ Հայաստանի կամ Արցախի ողբերգության հաշվին է կառուցելու է իր երկրի բարեկեցությունը: 
 
Արցախն ու Սյունիքը միշտ էլ փորձել են նվաճել, յուրացնել, բայց չի ստացվել: Միշտ էլ դա փորձել են անել «հայ» դավաճանների միջոցով, բայց դավաճանները հավերժ չեն: 
 
Մերօրյա նիկոլներն էլ կանցնեն, քաղաքականության ցեխի հետ կշաղախվեն ու կնետվեն պատմության աղբանոցը: Իսկ Սյունիքն ու Արցախը միշտ եղել են, կան ու լինելու են հայկական»:

← Վերադառնալ ցուցակին