Լուրեր
«Իշխանության մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Նիկոլը համաձայն է միջանցք տալ իր հովանավոր թուրքերին»․ Արտակ Զաքարյան
07.10.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իշխանության մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Նիկոլը համաձայն է միջանցք տալ իր հովանավոր թուրքերին: Այդքան տարածքներ դավադրաբար հանձնելուց հետո միջանցքն ինչո՞ւ չպետք է տա:
Պրոբլեմը ՀՀ Սահմանադրության ու «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի պահանջներն են: Ադրբեջան-Նախիջևան միջանցքի հարցն առաջ է բերում ՀՀ տարածքների փոփոխություն` հետևաբար պետք է դրվի հանրաքվեի: Նիկոլը վստահ է, որ հանրաքվեն մերժելու է այդ ապազգային դավադրությունը` առաջ բերելով իր իշխանազրկման նոր ալիք: Իսկ պատերազմով չի կարողանում հանձնել միջանցքը, որովհետև բանակը, ռուսներն ու պարսիկները կտրուկ դեմ են:
Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա` հայկական կողմից չվերահսկվող միջանցքն օդ ու ջրի պես պետք է նաև Արևմուտքին»: