Լուրեր
ՀՀ երրորդ նախագահը իր առավելագույն ուժերով պահում էր Հայաստանի անկախությունը. Հայկ Դերզյան
06.10.2022
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ առաջին նախագահը ժամանակին առաջարկել էր այն ժամանակների համար ոչ պոպուլյար իր լուծումը, բայց դրա համար անգամ նա ունեցել էր տղամարդկություն և դա պնդում էր երկար տարիներ:
ՀՀ երկրորդ նախագահը իր մեջ ուժ էր գտել ծնկի եկած Հայաստանում կռիվ տալու և իրավիճակը փոխելու:
ՀՀ երրորդ նախագահը իր առավելագույն ուժերով պահում էր Հայաստանի անկախությունը, բանակցում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում և իր հայտարարությունները իշխանության գալու համար ամեն կերպ օգտագործում էին ոչմիթիզականների այն կուտոկը, որը բերեց տարածքային կորուստներ, մահեր և աղետ:
Անկախ թե երեք թևերից ով ինչ կարծիք ունի մյուս առաջնորդների մասին, մենք ունեցել ենք առաջնորդներ, այլ ոչ թե սապլյակ կապիտուլյանտ, որը 4 տարի առաջ մի բան էր ասում, իսկ հիմա լրիվ այլ բան: Դա է իրողությունը...: Սեփական կետից սկսած, Հայաստանի ու Արցախի ապագայի վերջակետը դրած և դնող ոչնչությունը»: