Լուրեր

Սերժի ժառանգությունը կապիտուլյացիա էր, բայց Ադրբեջանի համար. Շարմազանով

06.10.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Սերժի թողած ժառանգությունը կարող էր միայն կապիտուլյացիա դիտվել ադրբեջանական կողմի համար,քանի որ Արցախը ստանում էր միջանկյալ կարգավիճակ,Շուշին ու Հադրութը,Քարվաճառն ու Լաչինը,Դադիվանքն ու Ղազանչեցոցը մնում էին հայկական ։
 
Արցախի ժողովուրդը ստանում էր երաշխավորված հանրաքվեի իրավունք։
 
Սոթք-Քարվաճառ,Գորիս-Ստեփանակերտ ճանապարհները հայկական վերահսկողության տակ էին մնում,էլ չեմ խոսում Գորիս-Կապանի մասին։
 
Այո,Սերժի ժառանգությունը կապիտուլյացիա էր, բայց Ադրբեջանի համար։
 
Իսկ ինչու՞  է այն կապիտուլյացիա անվանում Նիկոլը դժվար չէ կռահել։
 
Երեւի սիրտն Ալիեւի համար շատ է ցավում»:

← Վերադառնալ ցուցակին